Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել է Մոսկվայի, Բաքվի ու Թեհրանի միջև փոխգործակցության հարցերի քննարկման մասին

ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել է Մոսկվայի, Բաքվի ու Թեհրանի միջև փոխգործակցության հարցերի քննարկման մասին
10.06.2016 | 10:25

Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև եռակողմ փոխգործակցությունն է քննարկվել ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և նրա ադրբեջանցի գործընկերոջ՝ Խալաֆ Խալաֆովի հետ` հայտնել է ՌԴ ԱԳՆ-ը։

«Քննարկվել են Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ ձևաչափով փոխգործակցությանը, ռուս-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ